Սիդնեյի սողունների կենդանաբանական այգուց անհայտ անձինք 20 կենդանի են գողացել, այդ թվում՝ վերջերս լույս աշխարհ եկած կոկորդիլոսի ձագին:

«Նրանք կոտրել են պատնեշները եւ դռները: Այդ մարդիկ եկել էին կենդանիներին գողանալու ակնհայտ նպատակով: Նրանք նախապես գիտեին` ինչ են տանելու», — պատմել է կենդանաբանական այգու աշխատակցուհի Լիզ Վելան, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով France 24-ը:

Ըստ նրա` հանցագործները կողոպուտն իրականացրել են յոթ րոպեում: Բացի փոքրիկ կոկորդիլոսից, գողացել են նաեւ օձեր եւ մողեսներ: Կենդանաբանական այգում եւ իրավապահ մարմիններում մտավախություն ունեն, որ սողուններին կվաճառեն սեւ շուկայում: