ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքման համակարգի ձեւավորումը մոտենում է ավարտին, ինչ շնորհիվ ՀԱՊԿ անդամ-պետությունները կարող են միասին արձագանքել խոշոր բնական եւ տեխնածին աղետներին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, Բելառուսի Գոմել քաղաքում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 6-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԻ նախարար Ա. Երիցյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների 2013 եւ 2014 թվականներին նախատեսված ուսումնավարժությունների եւ այլ միջոցառումնների պլանները։

Նիստի ընթացքում ընդունվել է որոշում ՀԱՊԿ անդամ-պետությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների միջեւ տեղեկատվական համագործակցության վերաբերյալ։ Դրա համաձայն` նշված կենտրոնները կփոխանակեն տեղեկություններ գրանցված արտակարգ պատահարների ու կանխատեսումների մասին, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել ու կանխատեսումներ անել իրավիճակի զարգացման վերաբերյալ։

ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի նախագահությունը Բելառուսից փոխանցվեց Ղազախստանին։