Քալիֆորնիայում ուսանող Մեթյու Ուիվերը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ սխեմա կազմակերպելու համար, որը նրան թույլ կտար կեղծել բուհում ընտրությունների արդյունքները եւ դառնալ ուսանողական խորհրդի նախագահ:
Ուիվերը կարողացել է ձեռք բերել առցանց քվեարկությանը մասնակցող ավելի քան 700 մարդու գաղտնաբառերը, որոնք սովորում են Սան Մարկոսի Քալիֆորնիական համալսարանում: Դրանից հետո նա համալսարանի մասնաշենքում նստել է համակարգիչներից մեկի մոտ եւ սկսել է այլոց անունից՝ քվեարկել իր օգտին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Los Angeles Times-ը:
Այն հանգամանքը, որ մեկ թեկնածոի օգտին մեծ թվով ձայներ են տրվել մեկ համակարգչից, գրավել է բուհի վարչակազմի ուշադրությունը: Նրանք ոստիկանություն են կանչել, որն էլ բռնել է Ուիվերին հանցանքի վայրում:



























