Գերմանիայում ուղեւորատար ավտոմեքենայի եւ գնացքի բախման արդյունքում տուժել է 13 մարդ: Նրանցից 3-ի վիճակը ծանր է:
Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ի առավոտյան: Բախումից հետո գնացքի երկու վագոններից մեկը դուրս է եկել ռելսերից՝ հայտնվելով երկաթգծից 100մ հեռավորության վրա տեղակայված տնամերձ հատվածում:
Ավտոմեքենայի վարորդը 46-ամյա կին էր, որը դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել երկաթուղու վրա՝ չնայած լուսակրի նախազգուշական ազդանշանին: Նա լուրջ վնասվածքներ է ստացել: Նրան ծռմռված ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները ստիպված են եղել հիդրավլիկ մկրատներ կիրառել, հաղորդում է «Utro.Ru»-ն:
Վթարի պահին գնացքում եղել է 50 ուղեւոր: վթարի արդյունքում լուրջ վնասվածքներ է ստացել 21-ամյա երիտասարդ եւ 53-ամյա տղամարդ: Եվս 10 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել:



























