Պեկինի կենտրոնում հուլիսի 17 –ին դանակով զինված տղամարդը երկու անցորդի է սպանել, որոնցից մեկն օտարերկրացի է եղել, հաղորդել են տեղի ոստիկանությունից:

Կասկածյալը ձերբակալվել է հանցանքի վայրում: Պարզվել է, որ 27-ամյա չինացին տառապում է հոգեկան հիվանդությամբ, հաղորդում է «Ռոսբալտը»: Իրավապահ մարմինները ստուգում են այդ տեղեկատվությունը:

Հիշեցնենք,  որ Չինաստանում  նմանտիպ  դեպք էր արձանագրվել նաեւ մայիսին. դանակով զինված մարդը սպանել էր երկու երեխայի եւ վիրավորել երեք մարդու, հետո ինքնասպան եղել: