Վիրաբույժները 20 կար են դրել Իռլանդիայից դայվերի դեմքին: Հերթական սուզման ժամանակ նրա վար հարձակվել էր երկու մետրանով օձաձուկը:
48-ամյա մարզիկ Ջիմմի Գրիֆֆինի խոսքով, մի քանի ամիս առաջ որոշել է դայվինգով զբաղվել Կոննեմարայի ափերից ոչ հեռու: Սուզման ժամանկ հզոր հարված է զգացել դեմքին: Ձուը բռնել է նրա դեմքը, կծել թշի մի մասը: Գրիֆֆինն առավելագույն ջանքեր է գործադրել ծովային կենդանուց ազատվելու համար: «Երբ դուրս եկա ափ, հասկացա, որ դեմքս քարացել է»,- հիշում է Ջիմմին:
Life News-ի փոխանցմամբ, բժիշկներից մի քանի ժամ է պահանջվել, որ 20 կար դնեն դեմքին: Ըստ մասնագետների, վերականգնվելու համար առնվազն երկու ամիս կպահանջվի:





























