Հնդկաստանի դպրոցներից մեկում անվճար ճաշից թունավորված երեխաների մահը անկարգությունների ալիք է առաջացրել: Բահար նահանգի բնակիչները փակել են բոլոր ճանապարհները, այրել ոստիկանական մեքենաները եւ կոտրել խանութների ցուցափեղկերը: Զայրացած ծնողների եւ հարյուրավոր բնակիչների հանրահավաքը վերածվել է տեղական խռովության:

Նահանգային կենտրոնում` Չհապրե քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները ավտոբուս են այրել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, տարրական դպրոցի երեխաների համար տրված անվճար ճաշից երեխաները թունավորվել էին, որոնցից 22-ը մահացել էր: