Միլիոնատեր Փոլ Ղազարյանը կրկին ուշադրությունը հրավիրել է իր վրա: Նրա «Japonica Partners & Co.» ընկերության` Հունաստանի կառավարության կողմից թողարկվող բոլոր պարտատոմսերի մոտ 10  տոկոսը 2,9 մլրդ դոլարով գնելու մասին հայտարարությունից մի քանի օր անց  Ղազարյանը հայտնվել է Աթենքի  «Grande Bretagne» հյուրանոցի մարզադահլիճում:

«Bloomberg»-ը գրում է, որ  57-ամյա Ղազարյանը  «Japonica»-ի խորհրդանշանով շապիկ է կրել: «Չխոսելով  այն մասին, թե արդյոք հունական պարտատոմսերը գնելը լավ ներդրում է, թե ոչ, հարկ է խոստովանել, որ  դա բոլորին ստիպեց ուշադրությունը հրավիրել նրա վրա: Սա դասական  Ղազարյանն է»,-ասել է  «Japonica»-ի նախկին գործընկեր Մայքլ Լեդերմանը:

Այցելությունը Աթենք, եւ «Japonica» կողմից հունական պարտքը մինչեւ 4 մլրդ եվրո անվանական արժեքով գնելու հայտարարությունը վկայում է Ղազարյանի վերադարձի մասին քսանամյա լռությունից հետո: «Goldman Sachs Group»-ի նախին բանկիրը  ուշադրության էր արժանացել  1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին` իրականացված որոշ  գործարքների պատճառով: