Ղազախստանում ուսումնամարզական L-39 օդանավը վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել հուլիսի 17-ի երեկոյան` Ակտոբե քաղաքի օդանավակայանում: Վթարի հետեւանքով զոհվել է երկու մարդ` ուսանողը եւ հրահանգիչը:
Ըստ ականատեսների` թռիչքն ավարտելիս ինքնաթիռը բախվել է անգարին: Պատահարի ականատես են դարձել Ալմաթիի երեկոյան չվերթի ուղեւորները:
Օդանավը պատկանում էր Տ. Բեգելդինովի անվան Օդային պաշտպանության ռազմական ինստիտուտին: Ակտյուբինի կայազորի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել:
Օդանավում գտնվող Ռազմական ինստիտուտի չվերթների անվտանգության ծառայության մեթոդաբան-հրահանգիչ, ավիացիայի փոխգնդապետ Եվգենի Վիսարիոնովը եւ երկրորդ կուրսի ուսանող Արման Մասալիմովը տեղում մահացել են, հայտնում է rbc-ն:
Չեխոսլովակական արտադրության Aero L-39 Albatros-ը ԱՊՀ տարածքում կիրառվող ուսումնամարզական օդանավ է:



























