Գվինեայում ազգային հողի վրա տեղի ունեցած բախումների զոհ է դարձել նվազագույնը 54 մարդ, 80-ից ավելին վիրավոր են։ Գվինեայի իշխանությունները հուլիսի 17-ին զորքերը մտցրել են երկրի հարավ-արեւելք՝ անկարգությունները դադարեցնելու համար։ Մոտ 50 մարդ է կալանավորվել։

Երկրի հարավ-արեւելքում անկարգությունները մի քանի օր չեն դադարել այն բանից հետո, երբ հուլիսի 15-ին գուերզե ցեղի ներկայացուցիչները կոնիանկե ցեղից մի երիտասարդի են սպանել` նրան գողության մեջ մեղադրելով, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները: 

Բախումների մասնակիցները կիրառել են կացիններ, փայտեր, քարեր եւ հրազեն, այրել տները եւ մեքենաները: Կռվի ընթացքում մի քանի շենք է ավերվել:

Ազգային եւ կրոնական հողի վրա տեղի ունեցած բախումները հաճախադեպ են Լիբերիային սահմանակից  շրջաններում, որտեղ ապրում են գուերզեները եւ կոնիանկեները: Գուերզեի ներկայացուցիչները  մեծամասամբ քրիստոնեադավան են, իսկ կոնիանկեները`մահմեդական: