Միլանի դատարանը ընկերության ղեկավարին՝ Pirelli անվադողեր արտադրող Մարկո Տրոնչետտի Պրովերային, մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ եւ դատապարտել 20 ամիս պայմանական ազատազրկման:
Իտալական արդարադատությունը եկել է այն եզրահանգման, որ Տրոնչետտի Պրովերան օգտագործել է Telecom Italia հեռուստահաղորդակցման ընկերության տվյալները, որպեսզի լրտեսի երկրի էլիտայի ներկայացուցիչներին, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Մեղադրող կողմը նրա համար ավելի խիստ պատիժ է պահանջել՝ 2 տարի ազատազրկում:
Իտալիայի ամենահայտնի գործարարներից մեկը պետք է վճարի նաեւ 900 հազար եվրո փոխհատուցում:




























