Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Կավիկա Սինգսոնը հրաշքով կարողացել է ողջ մնալ՝ Հավայան կղզիներում հրաբուխի վրա կատարվող աշխատանքների ժամանակ. շիկացած լավան հասել է գրեթե նրա կոշիկներին: Էքստրեմալ տուրիզմի սիրահարը կարող էր կյանքով վճարել հանուն բացառիկ ինքնանկարի:
Հավայան կղզիների բնակիչը բարձրացել է տեղի հրաբուխներից մեկի գագաթն ու տեղադրել իր ֆոտոսարքավորումները: Հետո նրա կոշիկներն այնքան են տաքացել, որ բռնկվել են՝ տաք մակերեւույթի հետ շփման արդյունքում, հաղորդում է Life News-ը:
Հենց այդ պահին էքստրեմալը կարողացել է կատարել երկար սպասված լուսանկարը: Լուսանկարում պատկերված է, թե ինչպես է այրվող կոշիկներով լուսանկարիչը նայում իր տեսախցիկի օբյեկտիվի միջով: Հատկանշական է, որ հենց այդ պահին շտատիվի ոտքերը եւս սկսել են այրվել:
Սինգսոնը հրաժարվել է նշել կոնկրետ վայրը, որտեղ իրականացվել է վերջին նկարահանումը՝ կրկնողների հոսքից խուսափելու համար:



























