Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը համաձայնել է վճարել 22,9 մլն դոլար՝ իր գործարաններից մեկում խախտումները կանխամտածված կերպով թաքցնելու համար: Ընկերության եւ վերջինիս դեմ հայց ներկայացրած բաժնետերերի միջեւ համապատասխան համաձայնագիրն ուղարկվել է Նյու Ջերսի նահանգի դաշնային դատարան:

Դեղամիջոցների եւ սննդամթերքի որակի վերահսկման վարչության տեսուչները 2010թ Փենսիլվանիա նահանգում ընկերության գործարաններից մեկում հայտնաբերել են խախտումներ, այդ թվում՝ բակտերիաներով վարակված բաղադատարրեր եւ կեղտոտ սարքավորում: Դրա պատճառով գործարանը փակվել է, իսկ ընկերությունը խանութներից հետ է վերադարձրել ավելի քան 40 անուն արտադրանք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ամիսներ անց մի խումբ բաժնետերեր ընկերության դեմ հայց է ներկայացրել՝ մեղադրելով վերջինիս արտադրանքի որակը վերահսկելու ոչ բավարար միջոցներ ունենալու եւ ներդրողներից դա թաքցնելու մեջ: