Թալիբները հուլիսի 18-ի առավոտյան սպանել են 8 աֆղանցիների, որոնք աշխատանքի էին գնում Լոհար նահանգում ԱՄՆ ռազմաբազա:
«Նրանց ստիպել են ճանապարհից 200մ հեռավորությամբ դուրս գալ ավտոմեքենայից եւ գլխից կրկաելով՝ մեկը մյուսի հետեւից սպանել»,-հաղորդել է տեղի ոստիկանների ղեկավարներից մեկը: Նրա խոսքով՝ սպանվածները ՆԱՏՕ-ի Camp Shank բազայի քաղաքացիական աշխատակիցներն են եղել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», տեղի իշխանությունները կարծում են, որ սպանության համար պատասխանատու է «Թալիբան» շարժումը, որը խոստացել էր ավելի հաճախակի հարձակվել մահմեդականների համար սրբազան ամսվա ընթացքում:
Աֆղանական ոստիկանության տվյալնեով՝ հուլիսի 18-ին թալիբները նաեւ հարձակվել են Քունդուզի ոստիկանական բաժանմունքի վրա՝ սպանելով եւ վիրավորելով 4 իրավապահի:



























