Մալազիայի ոստիկանությունը իր պատմության մեջ ամենախոշոր գործողության ընթացքում առգրավել է միլիոն մալազիական ռինգիտ (11 միլիոն դոլար) արժողությամբ թմրանյութեր  եւ դրանց արտադրման սարքեր: Ձերբակալվել է վեց մարդ: Դա թմրանյութերի ամենամեծ քանակն է, որը երբեւէ առգրավվել է երկրում:

1,1 տոննա տարբեր տեսակի թմրանյութերի առգրավումը Մալազիայի Ջոհոր նահանգի Բատու Պահաթ քաղաքում հաջողվել է ինն ամիս առաջ սկսված գործողության շնորհիվ: Այն ժամանակ ոստիկանները  նույն նահանգի Մուար քաղաքում առգրավել էին 453 կգ թմրանյութ եւ ձերբակալել հանցախմբի երեք անդամի, սակայն առաջնորդին հաջողվել էր փախչել: 

Այս անգամ նա ձերբակալվել էր հինգ համախոհների հետ, եւ նրանց բոլորին մեղադրանք կներկայացվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մալազիական օրենքը թմրավաճառության համար խափանման միջոց է նախատեսում մահապատիժը: Ցանկացած մարդ, ում մոտ 15 գ հերոին, 20 գ մարիխուանա կամ այլ թմրանյութեր հայտնաբերվեն, դիտվում է որպես թմրավաճառ: