Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 18-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ։




























