Հնդկական Թամիլնա նահանգում հուլիսի 18-ին հարյուրից ավելի երեխաներ են հոսպիտալացվել: Ամենայն հավանականությամբ, նրանք թունավորվել են դպրոցական ճաշից:
NDTV-ի տվյալով, Նեյվելի քաղաքում 102 աղջիկներ հիվանդանոց են տեղափոխվել դպրոցական ճաշարանում սնվելուց հետո: Ըստ իշխանությունների՝ սնունդը կարող էր թունավորված լինել: Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Բիհար նահանգի Չհափրա քաղաքում տասնյակ երեխաներ էին թունավորվել անվճար ճաշից: Վերջին տվյալներով՝ 23 երեխաներ մահացել են, եւս 25-ը մնում են հիվանդանոցում: Մահացած երեխաները մինչեւ 12 տարեկան էին: Այդ օրը ճաշին «կիչարի» էր մատուցվել՝ բրնձով եւ ոսպով պատրաստվող ճաշատեսակ:



























