Մեքսիկական Վերակրուս նահանգի լողափին հայտնաբերել են 250 սատկած կատվաձկների, հաղորդում է The Daily Star-ը: Առաջին անգամ նրանք նկատվել են հուլիսի 16-ին՝ Մեքսիկական ծոցի ափին:
Իշխանությունները սկսել են դեպքի հետաքննություն: Ըստ նախնական տվյալների, կատվաձկների՝ ափում հայտնվելու պատճառը ձկնորսներն են, որոնք, ականատեսների վկայությամբ, դուրս են նետել նրանց ցանցերից: Ինչպես գրում է The Week-ը, ամենայն հավանականությամբ, նրանք որոշել են ազատվել դրանցից, քանի որ հարմար գին չեն ստացել:
Մեքսիկական ռեստորաններում կատվաձկան թեւերը մատուցվում են որպես խորտիկ: Այն մեծ պահանջարկ ունի: Ֆիլեից տարբեր ուտեսներ են պատրաստում, փոխանցում է Lenta.ru-ն:
2011թ Մեքսիկան հայտարարել էր, որ մտադիր է արգելել կատվաձկան եւ շնաձկների որսը: Երկուսն էլ գնահատվում են նաեւ Ասիայում:



























