BDSM սեանսի ժամանակ երկու աղջիկներ կորցրել են ձեռնաշղթաների բանալիները եւ դիմել են հրշեջների օգնությանը: Միջադեպը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, բրիտանական Հալիֆաքսի մոտ, գրում ե տեղի Halifax Courier պարբերականը:

Երկու ընկերուհիներ, որոնք իրար են կապված եղել ձեռնաշղթաներով, եկել են հրշեջ կայան եւ խնդրել ազատել իրենց: Հրշեջ ծառայության աշխատակիցների խոսքով՝ իրավիճակը զավեշտալի են համարել, իսկ աղջիկների համար դա այնքան էլ ծիծաղելի չէր, հաղորդում է Lenta.ru-ն:

Հրշեջներն ազատել են BDSM-ի սիրահարների ձեռքերը: Աղջիկներն, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս մտադիր չեն ձեռնաշղթաներ օգտագործել սեքսուալ խաղերի ժամանակ: