Հնդկաստանում ոստիկանությունը հետաքննում է հերթական խմբային բռնաբարությունը: Այս անգամ տուժել է ֆրանսիացի միանձնուհին, ընդ որում նրան բռնաբարողների թվում եղել են նաեւ նրա բարեկամները: Նրանք մի քանի օրով աղջկան դարձրել են սեքս-ստրկուհի՝ համոզված լինելով, որ նա է մեղավոր իրենց հոր մահվան համար:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին: Բռնաբարության կասկածանքով ձերբակալվել է 3 մարդ, այդ թվում՝ աղջկա երկու զարմիկները, գրում է The Times of India-ն:

Նրան մոտ մեկ շաբաթ պարբերաբար բռնաբարելուց հետո, չարագործները սպառնացել են, որ կսպանեն նրան, եթե պատմի եղելությունը:

Տուժածը կարողացել է հասնել Չեննաի քաղաքի իր տուն եւ ամեն ինչ պատմել է մորը: Վերջինս էլ դիմել է ոստիկանություն, գրում է NEWSru.com-ը: