Բըրբենք քաղաքում ձերբակալվել են երեք կանայք, որոնք կասկածվում են Macy's խանութից մոտ հազար դոլար արժողությամբ հագուստի գողության մեջ: Զարուհի եւ Վերոնիկա Դանիելյանները, որոնք 19 եւ 22 տարեկան են, ինչպես նաեւ 16-ամյա մի դեռահաս, ում անունը չի հաղորդվում անչափահաս լինելու պատճառով, շուրջ 30 հագուստներով` բիկիներ, շապիկներ եւ այլն, մտել են հանդերձարան: Ապա փորձել են դուրս գալ խանութից երեք մեծ պայուսակներով, սակայն ձերբակալվել են աշխատակիցների կողմից, որոնք նրանց հանձնել են ոստիկաններին:

Զարուհի եւ Վերոնիկա Դանիելյանները կալանավորվել են խոշոր գողության կասկածանքով: Նրանք 20 հազար դոլար գրավ են վճարել եւ հաջորդ ամիս կանգնելու են դատարանի առջեւ: Անչափահասին հանձնել են ծնողներին: