Գլենդելում 50-ամյա կինը մեղադրվում է մորը սպառնալու մեջ: Մինչ այդ, մի քանի  հարձակումներ էին եղել, որոնցից մեկի ժամանակ  կինը փող էր խցկել մոր բերանը: Գալով քրոջ տուն` Զարուհի Փիլիկյանը վեճ է հրահրել, բղավել եւ հրել 86-ամյա մորը, փորձել է խեղդել նրան եւ սպառնացել է սպանել:«Glendalenewspress»-ի փոխանցմամբ, Փիլիկյանի վատառողջ քույրը չի կարողացել միջամտել: Վերջում Փիլիկյանը հափշտակել է քրոջ դրամապանակն ու վազել տանից:

 Երկու օր անց նա կրկին վերադարձել է եւ գումարը փորձել խոթել մոր բերանը: Փիլիկյանը փախուստի է դիմել` նախքան ոստիկանության ժամանելը: Փիլիկյանին առաջին աստիճանի գողության եւ տարեց մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանք է առաջադրվել: Դատարանը նաեւ որոշել է պաշտպանության տակ վերցնել մորն ու քրոջը: Զարուհի Փիլիկյանը կալանքի տակ է, նրա նկատմամբ 100 հազար դոլարի գրավ է սահմանվել: Փիլիկյանը կրկին դատարանի առջեւ կկանգնի հուլիսի 24-ին: