Կոռուպցիայի չինացի բացահայտող Լի Ցզանսինյային կուրացրել են ծծմբաթթվով, ապա կտրել ձեռքի երկու մատները: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով ակտիվիստի բարեկամներին:

Ներկայումս նա հիվանդանոցում է, վիճակը գնահատվում է կայուն, գրում է The Vancouver Sun-ը: Բժիշկները պատրաստվում են արհեստական աչք տեղադրել, սինչպես նաեւ մաշկի տեղափոխում իրականացնել: Լիի հետ միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ:

Լիի բարեկամների կարծիքով՝ նրա վրա հարձակման համար մեղավոր էՀուեյյան նահանգի ազդեցիկ պաշտոնյայի ընտանիքը: Ակտիվիստը բացահայտել է կոռուպցիայի մոտ 10 դեպք: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Կոռուպցիան բացահայտող չինացի ակտիվիստները հաճախ են հետապնդումների ենթարկվում իշխանություններ կողմից: