Չինական Հունան նահանգում տեղ ոստիկանության աշխատակիցները մահու աստիճան ծեծել են ձմերուկ վաճառողին: Դա հանգեցրել է անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների, հաղորդում է South China Morning Post-ը:
Ցուցարարներին ցրելու եւ զոհվածի մարմինը տանելու համար ներգրավվել են 200 ոստիկաններ: Ցուցարարները, որոնց թվում են եղել նաեւ զոհվածի հարազատները, ոստիկանների նկատմամբ արդար դատ են պահանջել: Հուլիսի 17-ի երեկոյից շարունակվող անկարգությունների արդյունքում տուժել է առնվազն 10 մարդ:
Իրավապահները հաղորդում են, որ ձերբակալվել են մի քանի ոստիկաններ, որոնք մասնակցել են միջադեպին: Վաճառողի մահվան առնչությամբ հետաքննություն է սկսվել, հաղորդում է Lenta.ru-ն:
Ականատեսների վկայությամբ՝ տեղի 8 ոստիկաններ ծեծել են 56-ամյա վաճառողին ու նրա կնոջը: Ինչպես գրում է People's Daily-ին, ոստիկաններին դուր չի եկել այն, որ ֆերմերն ու իր կինը փորձել են իրենց աճեցրած ձմերուկները վաճառել չթույլատրված վայրում, բացի այդ չեն ունեցել լիցենզիա եւ վաճառողի համազգեստ:



























