Սուդանի արեւելքում, այսօր՝ հուլիսի 18-ին, երկու ավտոբուսներ իրար են բախվել, որի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 9 մարդ:

Տեղի Omdurman ռադիոկայանի փոխանցմամբ՝ ուղեւորատար ավտոբուսը, որը Պորտ-Սուդանից ուղեւորվում էր Կասալա քաղաք, բախվել է միկրոավտոբուսին: Նախնական տվյալներով՝ բախման պատճառն այն է եղել, որ ավտոբուսի վարորդը գերազանցել է արագությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սուդանում մահացու ելքով խոշոր ավտովթարներ հաճախ են տեղի ունենում, որոնց հիմնական պատճառը հենց արագության գերազանցումն է: