Google ընկերությունն սկսել է թեստավորել օգտատերերի ֆայլերի ծածկագրերը, որոնք պահվում են Google Drive ծառայությունում՝ կառավարական հատուկ ծառայությունների կողմից օգտատերերի անձնական տվյալների հնարավոր հասանելիության հնարավորությունը կանխելու համար:

ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող PRISM անձնական տվյալների հավաքման ծրագրի շուրջ ծագած սկանդալից հետո, Google ընկերությունն սկսել է նոր մեթոդ փորձարկել փոքր թվով տվյալների վրա, գրում է Cnet-ը:

Նախկինում, խոշոր ինտերնետ ընկերությունների մեծամասնության նման, Google-ը նույնպես տվյալները ծածկագրում էր միայն դրանց փոխանցման ժամանակ, իսկ իր արխիվում դրանք մնում էին չծածկագրված:

Ֆայլերի ծածկագրման նոր համակարգի ներդրումը նշանակում է, որ Google-ը չի կարող օգտատերերի տվյալների պարունակությունը փոխանցել իշխանություններին նույնիսկ նրանց օրինական պահանջի դեպքում: