Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` հուլիսի 18-ին, շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ալբերտ Երկրորդին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ Բելգիայի ազգային տոնը նշվում է հուլիսի 21-ին: 1831 թվականի հուլիսի 21-ին ընտրությունների արդյունքում թագավորական գահին է նստել Լեոպոլդ I-ը (Leopold of Saxe-Coburg):




























