Մեքսիկայում երկրի պատմության մեջ առաջին անգամ ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր անձը՝ Բենժամին Մեդրանոն, հաղթել է Սակատեկաս նահանգի Ֆրեսնիլյո քաղաքի քաղաքապետի ընտրություններում։

Քաղաքի բնակչության հիմնական մասը գյուղերից ժամանածներն են՝ քովբոյական գլխարկներով եւ պարզ վարքուբարքով։ Ամբողջ Մեքսիկայում չկա այնպիսի վայր, որտեղ հնարավոր լիներ գեյ քաղաքական գործչի հաղթանակը, հայտնում է Associated Press-ը։ Քարոզարշավի ընթացքում նա բազմաթիվ սպառնալից նամակներ ու հեռախոսազանգեր էր ստացել։

Այնուամենայնիվ, Մեդրանոյին հաջողվել է հաղթել, թեեւ նա բացահայտ խոստվանում է իր սեռական կողմնորոշումը։ Նորընտիր քաղաքապետը նաեւ հայտնի երգիչ է, հայտնում է ՆՏՎ-ն։

Քաղաքապետը հայտարարել է, որ չի պատրաստվում քաղաքապետարանի շենքը վարդագույն ներկել։