«Նոր Տաջիկստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զայդա Սաիդովին մեղադրել են անչափահասի բռնաբարության մեջ:

Հետաքննության վարկածով` 2008-ին նա խմեցրել եւ բռնաբարել է 14-ամյա մի աշակերտուհու: 4 տարիների ընթացքում ընդդիմադիրը բազմիցս սեռական հարաբերություններ է ունեցել աղջկա հետ: Այս ընթացքում նա երեք անգամ հղիացել է, սակայն Սաիդովն ամեն անգամ ստիպել է նրան ազատվել երեխայից: 2012թ օգոստոսին Սաիդովը մի տղամարդու է գտել, նրան վճարել 1.3 հազար դոլար եւ խնդրել ամուսնանալ աղջկա հետ:

«Ռադիո Օզոդին» իր հերթին հաղորդել է, որ բռնաբարված աղջիկը Սաիդովից երեխա է ունեցել, սակայն քաղաքական գործիչը հրաժարվել է պահել նրան: Ռադիոկայանի տվյալներով` բռնաբարությունը տեղի է ունեցել 1998թ, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Սաիդովն արդեն մեղադրվում է մի շարք տնտեսական հանցագործությունների մեջ: Նրա նկատմամբ քրգործ է հարուցվել նաեւ «բազմակնություն» հոդվածով: 2013թ նա մի քանի ամսով կալանավորվել է: