6 կոլումբիացիներ մեղադրվում են ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գործակալ Ջեյմս «Թերրի» Ուոթսոնին առեւանգելու եւ սպանելու մեջ: Բացի այդ, եւս մի կոլուբիացի մեղադրվում է հանցագործության ապացույցները ոչնչացնելու փորձի մեջ: Այսպիսով` ընդհանուր առմամբ, այս գործով կա 7 մեղադրյալ` 21-38 տարեկանի սահմաններում:

Բոլոր մեղադրյալները, հետաքննության վարկածով, խմբավորման մաս են, որը գործել է Բոգոտայում` քողարկվելով որպես տաքսի ծառայություն: Երբ զոհը տաքսի է նստել, վարորդը տեղեկացրել մյուս բանդիտներին, որոնք էլ առեւանգել եւ կողոպտել են մարդկանց, գրում է «Lenta.Ru»-ն:

Ամերիկացի գործակալի սպանությունը տեղի է ունեցել հունիսի 20-ին Բոգոտայում: Նա տաքսի է նստել, ինչից հետո չարագործները էլեկտրաշոկով ուշագնաց են արել նրան, հետո` դանակահարել:

Կոլումբիայում կողոպուտի ժամանակ սպանվել է ամերիկյան հատուկ գործակալը

Ուոթսոնն աշխատել է DEA-ում Կարտահեն քաղաքում, իսկ Բոգոտա ուղարկվել է հատուկ հանձնարարությամբ: