Ղազախական «Սարի-Բոկտեր» սահմանամերձ պահակակետի նախկին պետ Ալեքսեյ Ֆոմինը, ով երեք տարի ազատազրկման էր դատապարտվել «Արկանկերգեն» պահակակետում սպանությունների գործով, ազատ է արձակվել:

Ավելի վաղ Տալդիկորգանսկի դատարանը մերժել է դատապարտյալի պայմանականորեն ազատմ արձակել, սակայն դատապարտյալի փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը, ինչի արդյունքում Ֆոմինը բանտում անցկացրել է 8 ամիս: Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ը:

Պաշտոնական վարկածով` Ֆոմինը թաքցրել է այն, որ մի քանի օր շարունակ «Արկանկերգեն»-ը մի քանի օր շարունակ կապի դուրս չի եկել: Նա մեղադրվել է նաեւ ապօրինի զինամթերք պահելու մեջ:

«Արկանկերգեն»-ի այրված շենքը հայտնաբերվել է 2012թ մայիսին: Հայտնաբերվել են 14 այրված սահմանապահների մարմիններ: Ծառայակիցներին սպանելու մեջ մեղադրվել է Վլադիսլավ Չելախը, ով ավելի ուշ դատապարտվել է ցմահ ազատազրկման: