Իսպանիայում գարեջուրն արագ խմելու մրցույթում 20 րոպեում 6 լիտր հեղուկ խմողը մրցույթից կարճ ժամանակ անց մահացել է: 45-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում սրտի կանգից:
Ականատեսների խոսքով` մրցույթից հետո տղամարդն ուրախ էր եւ իրեն լավ էր զգում: Սակայն հետո նրա մոտ սրտխառնոց է սկսվել: Առայժմ հայտնի չէ, թե ինչու է նրա սիրտը կանգ առել, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Մրցույթն անցկացվել է Խեա-ի-Տրույոլս փոքր գյուղում: Մրցույթն անցկացվում է արդեն 15տարի: Դրա գլխավոր պայմանն է 20 րոպեների ընթացքում խմել հնարավորինս շատ գարեջուր:
Գյուղում 3-օրյա սուգ է հայտարարվել:



























