Ավստրալիայի կառավարությունը ապօրինի ներգաղթի դեմ պայքարի յուրօրինակ միջոց է գտել: Իշխանությունները համաձայնագիր են կնքել Պապուա-Նոր Գվինեայի հետ, որի համաձայն բոլոր ապօրինի ներգաղթյալները Ավստրալիայի տարածքից կարտաքսվեն Մանուս կղզի, որը պատկանում է Գվինեային, հաղորդում է The Australian-ը:

Կառավարության ղեկավար Քեւին Ռադդը հայտարարել է, որ այլեւս ոչ մի ապօրինի ներգաղթյալ չի կարող փախստականի կարգավիճակ ստանալ եւ մնալ երկրում: Այժմ նրանք ուղարկվելու են Մանուս կղզի, որտեղ տեղավերվելու են փախստականների համար նախատեսված հատուկ կենտրոններում: Նա նշել է, որ վերաբակեցումից պետք չէ վախենալ: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Ընդդիմությունը քննադատել է կառավարության որոշումը` այն կոչելով անմարդկային եւ ոչ հումանիստական: Սակայն ավստրալական իշխանությունները համոզված են, որ այդ միջոցների շնորհիվ հնարավոր կլինի կրճատել ապօրինի ներգաղթյալների թիվը: