Չինաստանը մոտ ապագայում հավակնում է համաշխարհային գերտերության դերին, որն այժմ պատկանում է ԱՄՆ-ին: Այսպիսին են հանրային կարծիքի գլոբալ հարցման արդյունքները, որն իրականացվել է Pew Research-ի կողմից:

Եթե 2008թ հարցվածների միայն 20 տոկոսն էր Չինաստանին վերագրում համաշխարհային տնտեսական առաջատար տերության դերը, ապա 2013-ին այդ թիվը կազմում է 34 տոկոս: Ավելացել է նաեւ այն մարդկանց քանակը, ովքեր կարծում են, որ Չինաստանը կդառնա գերտերություն, եթե արդեն չի դարձել:

Ամբողջ աշխարհում ԱՄՆ հանդեպ դրական վերաբերմունքի վարկանիշը կազմում է 63 տոկոս, այս մասին հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Wall Street Journal-ը: Չինաստանը դրական տպավորություն է թողնում հարցվածներից 50 տոկոսի վրա:

Եվրոպայում ԱՄՆ-ին ավելի լավ են վերաբերում, քան Չինաստանին: Իսկ իսլամական երկրներում տիրում է հակառակ պատկերը. Դրանց մեծ մասում համաշխարհային առաջատարի դերը վերագրում են Չինաստանին: