Հնդիկ մաքսավորները ձերբակալել են երկու մաքսանենգների, որոնք փորձել են անցկացնել ավելի քան 10 հազար կենդանի կրիաների երեք պայուսակներով:

Հնդկաստանի երկու քաղաքացիներ, որոնք Չինաստանից Սինգապուր էին ուղեւորվում, ձերբակալվել են Կոլկաթա (Կալկաթա) քաղաքի օդանավակայանում: Ուղեւորներից մեկը նկատել էր պայուսակի վրա կասկածելի նշանը եւ հայտնել մաքսավորներին: Պայուսակներում մաքսավորները 10 հազար կենդանի, հազվագյուտ տեսակի կրիա են գտել:

Հնդկաստանի իշխանությունները դեպքի հետաքննություն են սկսել, գրում է «ՌԻԱ Նովոստին»: