Չեխիայի նախկին վարչապետ Պետր Նեչասը Օստրավի քաղաքի բանտի դարպասների մոտ դիմավորել է սիրելիին՝ Յանա Նադիովային, ով նախկինում գլխավորում էր իր գրասենյակը եւ հունիսի 13-ին ձերբակալվել էր կոռուպցիայի կասկածանքով: Նադիովան ազատ է արձակվել Օստրավիի մարզային դատարանի որոշմամբ:
Երբ բանտի դռները փակվել են, Նեչասը կարճ հայտարարություն է արել մամուլի համար. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բանտային պահակախմբի աշխատակիցներին՝ նադիովայի նկատմամբ իրենց վարմունքի համար, ինչը լիովին հակառակն էր ձերբակալության ժամանակ ոստիկանների պահվածքին»: Դրանից հետո նադիովան եւ Նեչասը մեքենա են նստել եւ հեռացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իր սիրավեպի մասին վարչապետը պատմել էր հուլիսին՝ հրաժարականից հետո: ներկայումս նա իր կնոջից ամուսնալուծվելու փուլում է: Այսօր բանտից ազատվել են նաեւ կոռուպցիոն գործով անցնող, Չեխիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար, գեներալ-պորուչիկ Օնջեյ Պալենիկն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարար Ռոման Բոչեկը:





























