Պակիստանյան իշխանությունները հետախուզում են հայտարարել քաղաքական գործիչ Արսալ-Խան Հիչիի նկատմամբ, ում կասկածում են իր 22 ազգականներին թունավորելու մեջ:
Քննիչները կարծում են, որ նա հազար դոլարով կաշառել է զարմիկի խոհարարին, որ նա թույն լցնի ընտանեկան ընթրիքի մեջ: Խոհարար Մոհամեդ Ռաֆիկն արդեն խոստովանել է իր մեղքը:
Ոստիկանությունը կարծում է, որ քննությունից թաքնվող գործիչն ուներ հանցագործության մոտիվը, մի քանի ամիս առաջ նա զարմիկին պարտվել էր ընտրություններում, ինչն էլ նրանց միջեւ թշնամանքի պատճառ էր դարձել:
Քննության տվյալներով, ներկայումս Հիչին թաքնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Հիչիի ընտանիքը դեռ կատարվածը չի մեկնաբանում, գրում է Lenta.ru-ն:
Ընթրիքը կայացել էր հունիսի 9-ին, Փենջաբ նահանգի Մուլթան քաղաքում: Թունավորվել էր 50 մարդ, որոնցից 22-ը մահացել էին հիվանդանոցում:



























