Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սիրուհիներից Նիկոլ Մինետտին ու պարուհի Ռուբիի գործով անցնող եւս երկու անձինք դատապարտվել են կավատության մեղադրանքով:

Նախկին ատամնաբույժ եւ մոդել, ապա պատգամավոր Նիկոլ Մինետտին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: Ըստ քննության, հենց նա էր կանանց մատակարարում Բեռլուսկոնիի «բունգա-բունգ» երեկույթների համար, հաղորդում է Life News-ը:

Իտալացի հեռուստաիմպրեսարիո Լելե Մորան եւ ալիքներից մեկի նորությունների ծառայության նախկին ղեկավար Էմիլիո Ֆեդեն նույն մեղադրանքներով դատապարտվել են 7-ական տարվա ազատազրկման:

76-ամյա Բեռլուսկոնին նույն գործով ավելի վաղ՝ հունիսի 24-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: