ԱՄՆ-ում «Ամերիկյան բլուրների» հետ կապված միանգամից երկու միջադեպ է գրանցվել. Օհայոյում յոթ մարդ տուժել է, Թեքսասի Արլինգտոնում՝ կին է զոհվել։
Ողբերգությունը կատարվել է հուլիսի 19-ին ժամանցային Six Flags Over Texas այգում։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Այգու այդ հատվածը փակ է։
ՆՏՎ-ն Associated Press-ը վկայակոչելով հայտնում է, որ Six Flags Over Texas-ում «Ամերիկյան բլուրների» բարձրությունը 14-հարկանի շենքի չափ է, որոշ տեղերում՝ զառիվայրը 79 աստիճանի է հավասար։
Օհայո նահանգում զոհեր չեն եղել։ Cedar Point ժամանցային այգում շարքից դուրս է եկել «Ամերիկյան բլուրների» մեկ վագոնը։



























