Կոլումբիայում հատուկ գործողության ընթացքում սպանվել է խոշորագույն հանցավոր խմբավորման ղեկավար Կառլոս Էնրիկե Սալասարը, մականունը՝ Սեւ մարտիկ։ Հատուկ գործողությունն իրականացրել են քրեական ոստիկանության աշխատակիցներն ու հատուկջոկատայինները։

Սեւ մարտիկի գլխավորած հանցախումբը կոչվում է Los Rastrojos՝  «մատղաշ ծիլ», հայտնում է vesti.ru-ն։

Վերջին ժամանանակներս խմբավորումը ձգտում էր վերահսկողության տակ առնել Վալյե դել Կաուկայի թմրաշրջանառությունը եւ ազդեցությունը տարածել նաեւ այլ շրջաններում։ Սալասարն ինքը Վալյե դել Կաուկայում բռնաշորթումներով էր զբաղվում։