Ամերիկուհին 480 հազար դոլար ապահովագրավճար է ստացել կեղծ «ուղեղի ցնցման» համար, որն իբր ստացել էր Բոսթոնի ահաբեկչությա ընթացքում։ Սակայն պարզվել է, որ կինն այդ օրն ընդհանրապես չէր եղել Բոսթոնում։
Նյու Յորքի 25-ամյա բնաչուհի Օդրի Գաուսը բոսթոնյան ահաբեկչությունից տուժած է ձեւացել՝ բարեգործական հիմնադրամից փոխհատուցում ստանալու համար։ Նա պնդել է, որ ահաբեկչության ժամանակ վնասվել է ուղեղը։ Նրան հաջողվել է Բոսթոնի բժշկական կենտրոն իր տեղափոխման վերաբերյալ փաստաթղթեր ձեռք բերել։ Փաստաթղթերը ստանալով՝ հիմնադրամը վճարել է փոխհատուցումը։
Սակայն հետո պարզվել է, որ Գաուսը պայթյունի օրն ընդհանրապես չէր եղել Բոսթոնում։ Հիվանդանոցում եւս հերքել են նրա հոսպիտալացումը։ Խաբեբային կալանավորել են։
ՆՏՎ-ն Boston Business Journal-ը վկայակոչելով հայտնում է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ահաբեկչությունից տուժած են ձեւանում՝ փոխհատուցում ստանալու համար։ Ավելի վաղ 22-ամյա Բրանդոն Մաթյեն էր պնդել, որ մորաքույրը պայթյունի հետեւանքվ կորցրել է երկու վերջույթները եւ փորձել էր 2,1 մլն դոլարի փոխհատուցում ստանալ։



























