ԱՄՆ-ի դատարանը երկարացրել է իշխանությունների կողմից քաղաքացիների զանգերի մասին տեղեկություններ հավաքելու թույլտվության ժամկետը, որը լրացել էր հուլիսի 19-ին։

Հիշեցնենք, հունիսի սկզբին ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը տարածել էր դատարանի գաղտնի թույլտվությունը, որով ԱԱԳ-ն հնարավորություն էր ստանում տեղեկություններ հավաքել ԱՄՆ-ի խոշորագույն բջջային օպերատոր Verizon-ի բաժանորդների զանգերի մասին։

Հաղորդվել էր, որ դատարանը ԱԱԳ-ին թույլատրել էր Verizon-ի բոլոր գործարար բաժանորդների զանգերի մասին տեղեկություններ ստանալ մինչեւ հուլիսի 19-ը։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ դատարանը հուլիսի 19-ին կառավարության համապատասխան դիմումից հետո երկարացրել է որոշման ժամկետը։ Նաեւ նշվում է, որ այդ մասին հայտարարվում է գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար։