Ճապոնական Յոկոհամա քաղաքում դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ավտոպատահարից 15 դեռահասներ են տուժել։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ դեպքը կատարվել է տեղական ժամանակով ժամը 11.00-ին՝ Կանագավա թաղամասում։ Նախնական տվյալների համաձայն՝ ավտոբուսը, որով ավագ դասարանցները Նիիգատա պրեֆեկտուրա էին ուղեւորվել, տապալել է թունելի մուտքի մոտ դրած արագության սամանափակման նշանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավտոբուսում պատահարի պահին 23 մարդ է գտնվել, 15-ը տուժել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։



























