Դատարանը Դեթրոյթի սնանկացման մասին հայտարարությունը անօրինական է ճանաչել եւ Միչիգանի նահանգապետին կարգադրել հետ կանչել այն։ Դատարանի վարկածով՝ իշխանությունների որոշումը թոշակառուների իրավունքների խախտում է։
Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ շրջանային դատարանի որոշումը չի ազդի սնանկացման գործընթացի վրա, քանի որ ԱՄՆ-ում սնանկացման մասին հայտարարությունները գերակա են մնացած քաղաքացիական հայցերից, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Ամերիկյան ավտոարդյունաբերության կենտրոնի դեֆոլտի մասին հայտարարել էր քաղաքի կառավարիչ Քեվին Օրրը։ Քաղաքի պարտքը կազմում է մոտ 20 մլրդ դոլար, քաղաքային բյուջեի պակասուրդն է 380 մլն դոլար։ Քաղաքապետարանն ի վիճակի չէ վճարել ոստիկաններին, բժիշկներին եւ հրշեջներին։ Վերջին 30 տարում քաղաքի բնակչությունը 2 միլիոնից կրճատվել է 700 հազարի
Դեթրոյթը հայտարարել է սնանկացման մասին
Դատարանի կողմից քաղաքի սնանկացումը ճանաչվելու դեպքում քաղաքի գույքը աճուրդի կհանվի՝ պարտքերը մարելու համար:
Քաղաքում են գտնվում «մեծ եռյակի»՝ GM, Ford եւ Chrysler ընկերությունների գրասենյակները:





























