Ուսամա բեն Լադենի փեսա Սուլեյման աբու Գաիտը պահանջել է իր վրայից հանել ահաբեկչության մեղադրանքը, քանի որ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցներն իրեն կտտանքների են ենթարկել: Համապատասխան դիմումը նրա փաստաբանները հուլիսի 19-ին փոխանցել են Մանհեթենի Շրջանային դատարանին:

Աբու Գաիտը ձերբակալվել է այս տարվա փետրվարին Հորդանանում` հատուկ ծառայությունների գործակալների կողմից: Մարտի 1-ին նրան ահաբեկչության մասնակից լինելու համար մեղադրանքներ են ներկայացրել:

Փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը ԱՄՆ տեղափոխվելիս 13 ժամ տեւող թռիչքի ընթացքում կտտանքների է ենթարկվել: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Աբու Գաիտը հայտնի է դարձել 2011թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ նա արաբական հեռուստաալիքներից մեկի եթերում մահմեդականներին ԱՄՆ քաղաքացիների դեմ նոր ակցիաների կոչ էր արել: