Հարյուրավոր մարդիկ հարձակվել են Փարիզի արվարձաններից մեկում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա: 4 ոստիկաններ եւ եւս մեկ դեռահաս վնասվածքներ են ստացել: Հուլիսի 19-ի երեկոյան սկսած անկարգությունների ըն2ացքում ձերբակալվել է 6 մարդ:

Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով` հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 18-ի մի տղամարդու ձերբակալությունից հետո: Պատճառն այն է, որ նրա կինը հագել է այնպիսի հագուստ, որն ամբողջությամբ փակել է նրա երեսը: Նա դիմադրել է օրինապահին եւ ձերբակալվել:

2011թ ապրիլի 11-ին ընդունված օրենքի համաձայն` արգելվում է հասարակական վայրերում նման հագուստով հանդես գալ: Օրինախախտման համար նախատեսվում է 150 եվրո տուգանք:

Ընդ որում, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, կանանց չեն սահամանափակում նման հագուստ կրել տանը, հյուրանոցային համարներում, ձեռնարկություններում, ինչպես նաեւ կրոնական ծեսերի ժամանակ եւ թատերական ներկայացումների ընթացքում: