Իտալական դատարանը Costa Crociere-ի 5 աշխատակիցների մեղավոր է ճանաչել ոչ կանխամտածված սպանության մեջ: Հուլիսի 20-ին իտալական Գրոսսետո քաղաքում կայացել է դատավարությունը` կապված Costa Concordia զբոսանավի խորտակման հետ, ինչի արդյունքում 32 մարդ էր զոհվել:
Հինգ աշխատակիցների նկատմամբ տարբեր դատավճիռներ են կայացրել` 1 տարի 8 ամսից մինչեւ 2 տարի 10 ամիս` ոչ կանխամտածված սպանության համար, հաղորդում է «Lenta.Ru»-ն: Նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետտինոյին առանձին են դատում:
Հիշեցնենք, որ իտալական Costa Concordia նավը խորտակվել էր 2012թ հունվարի 13-ին Տոսկանայի ափերի մոտ: Նավի վրա եղել է ավելի քան 4.2 հազար մարդ: Ողբերգության զոհ է դարձել 3 մարդ, որոնցից 2-ը մինչ օրս համարվում են անհայտ կորած:



























