Աֆղանստանի հարավում, այսօր՝ հուլիսի 20-ին, 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ վեց ուժայիններ:
Չորս ռումբ է պայթել Հիլմենդ նահանգում։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Օմար Զվակը հայտնել է, որ ռումբերից մեկը պայթեցրել է մեքենան, որում ոստիկան է եղել եւ հետախուզական ծառայության չորս աշխատակիցներ, այդ թվում՝ Սանգինի հետախուզական ծառայության ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ոստիկանության տվյալով՝ եւս երեք ռումբերի պայթյունից վեց խաղաղ բնակիչ եւ երկու ոստիկան են զոհվել։



























