Լոնդոնի Բելմարշ բանտի հինգ աշխատակիցների հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ բանտում ծեծի է ենթարկվել Մայքլ Ադեբոլաջոն՝ բրիտանացի զինվորի սպանության մասնակիցը, հայտնում է The Daily Telegraph-ը։
Բանտի աշխատակիցներին հեռացրել են այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը՝ հուլիսի 17-ին, Ադեբոլաջոն գանգատվել էր ծեծից, ինչից հետո երկու ատամ էր կորցրել։
Բրիտանացի թմբկահարին սպանողի հետ բանտում դաժան հաշվեհարդար են տեսել
Նախնական տվյալով՝ դեպքը կատարվել է այն բանից հետո, երբ Ադեբոլաջոն չի ենթարկվել անձնակազմին, հայտնում է lenta.ru-ն։
Մայքլ Ադեբոլաջոն մեղադրվում է բրիտանացի զինծառայող Լի Ռիգբիի սպանության մեջ։



























