Հայաստանը կմասնակցի 2013թ. Բաղդադի միջազգային ցուցահանդեսին, որի առնչությամբ Իրաքի առեւտրի նախարար Խեյր Ալլահ Հասան Բաբաքերը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայկական կողմին կազմակերպական հարցերում: Այս մասին նա նշել է օրերս Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել նաեւ Իրաքի փոխվարչապետ Սալահ Ալ Մուտլաքի հետ, որի ժամանակ նրանք անդրադարձել են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությանը: Երկուստեք կարեւորվել է Երեւանում Իրաքի դեսպանության գործունեությունը:
Կողմերը քննարկելի են նաեւ Իրաքի ներկա ներքաղաքական խնդիրները եւ երկրի քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված համաձայնությունները:
Փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի (որը միաժամանակ հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է) հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին գումարմանը, որը պետք է տեղի ունենա այս տարվա աշնանը Երեւանում: Կողմերը նաեւ նշել են մի շարք նախարարությունների կողմից կատարված զգալի աշխատանքը` տարբեր ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության զարգացման ուղղությամբ:
Իրաքի առողջապահության նախարար Մաջիդ Համադ Ամինի հետ հանդիպման ժամանակ վերջինս խնդրել է իր հայ գործընկերոջը փոխանցել Իրաք այցելելու հրավերը:





























